Կայա Կալլաս. Չինաստանը Ռուսաստանի կողմից մղվող պատերազմի գլխավոր հովանավորն է, մենք գիտենք, որ երկակի նշանակության ապրանքների 80%-ը Ռուսաստան է մտնում Չինաստանի միջոցով
Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասը հայտարարել է, որ Չինաստանը Ռուսաստանի գլխավոր հովանավորն է Ուկրաինայում շարունակվող պատերազմում։ Այս մասին Կալլասը հայտարարել է Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։
Կալասը նշել է, որ ուկրաինացիների կողմից պատերազմի ճակատում չինացի զինվորների ձերբակալման հարցը քննարկվել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ Ասոցացման խորհրդի նիստում։
«Իհարկե, դա չի նշանակում, որ չինական բանակը մասնակցում է պատերազմին, բայց նրանք կարող են մեզ հետ կիսվել այդ մասին իրենց իմացած տեղեկատվությամբ։ Պարզ է, որ Չինաստանը Ռուսաստանի վարած պատերազմի գլխավոր հովանավորն է։ Առանց Չինաստանի աջակցության Ռուսաստանը չէր կարողանա նման մասշտաբի պատերազմ վարել։ Մենք գիտենք, որ երկակի նշանակության ապրանքների 80%-ը Ռուսաստան է մտնում Չինաստանով։
Կալասը նաև հիշեցրել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային Հյուսիսային Կորեայի մասնակցության և Ռուսաստանում նրա զորքերի և տեխնիկայի առկայության ապացույցները:
«Եթե Չինաստանն իսկապես ցանկանար դադարեցնել պատերազմին աջակցելը, դա կազդեր», – ասել է Կալասը:
Ի գիտություն, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները Դոնեցկի շրջանում գերի են վերցրել երկու չինացի զինվորի։ Զելենսկին նշել է, որ դա կարևոր հարց է, որը պետք է անհապաղ քննարկվի գործընկերների հետ։