Կայա Կալասը մերժել է Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին նշանակել Եվրամիության ներկայացուցիչ Ռուսաստանի հետ բանակցություններում
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը մերժել է Վլադիմիր Պուտինի առաջարկը, նշանակել Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին որպես Ռուսաստանի հարցերով Եվրամիության դեսպան։
Եվրամիության գերագույն ներկայացուցիչը Բրյուսելում արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ հայտարարել է, որ Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին որպես Ռուսաստանի հարցերով Եվրամիության դեսպան նշանակելը վատ ընտրություն կլինի։
«Նախ և առաջ, եթե մենք թույլ տանք Ռուսաստանին մեր անունից բանակցող նշանակել, դա շատ իմաստուն չի լինի. երկրորդ, կարծում եմ, որ Գերհարդ Շրյոդերը ռուսական պետական ընկերությունների բարձրաստիճան լոբբիստ էր։ Այսպիսով, պարզ է, թե ինչու է Պուտինը ցանկանում, որ նա լինի այդ անձը, որպեսզի կարողանա իրականում նստել սեղանի երկու կողմերում», – ասել է Կալասը։
Տեղեկության համար, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին մամուլի ասուլիսում, լրագրողի հարցին ի պատասխան, հայտարարել է, որ Ռուսաստան-Եվրոպա բանակցություններում Եվրամիության ներկայացուցչի պաշտոնի համար իր նախընտրելի թեկնածուն Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերն է։