Կայա Կալասը Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպել է նախագահ Վահագն Խաչատրյանի հետ
Եվրոպական Միության արտաքին քաղաքականության վարչության պետ Կայա Կալասը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում։
Կայա Կալասն արդեն հանդիպել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանի հետ։
«Ես ուրախ եմ Հայաստանում գտնվելու և Հայաստանի Հանրապետության նախագահ Խաչատրյանի հետ հանդիպելու համար։ Մենք քննարկել ենք Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների խորացումը, Եվրամիության կողմից բարեփոխումներին աջակցությունը և դիմադրողականության ու բարգավաճման ամրապնդումը։ Սա կարևոր է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար», – գրել է Եվրամիության գերագույն ներկայացուցիչը։
Այցի շրջանակներում նախատեսվում է նաև հանդիպում Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և այցելություն Հայաստանում Եվրամիության առաքելության գլխավոր գրասենյակ։