Կայա Կալասը առաջարկում է լրացուցիչ պատժամիջոցներ Իրանի դեմ. «Ռեժիմն ունի բողոքի ցույցերը ճնշելու պատմություն, մենք տեսնում ենք անվտանգության ուժերի կոշտ մոտեցում»
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը առաջարկում է լրացուցիչ պատժամիջոցներ Իրանի դեմ:
«ԵՄ-ն արդեն իսկ ունի խիստ պատժամիջոցներ Իրանի դեմ՝ մարդու իրավունքների խախտումների, միջուկային զենքի տարածման և Թեհրանի կողմից Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին աջակցելու համար պատասխանատուների դեմ: Ես պատրաստ եմ լրացուցիչ պատժամիջոցներ առաջարկել՝ ի պատասխան իրանական ռեժիմի կողմից ցուցարարների նկատմամբ բռնի ճնշման», – ասաց Կալասը:
Կալասի հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ մարդու իրավունքների պաշտպանները հայտնեցին, որ Իրանում դեկտեմբերի 28-ից ի վեր տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ հարյուրավոր ցուցարարներ են սպանվել։
«Ռեժիմն ունի բողոքի ցույցերը ճնշելու պատմություն, և մենք տեսնում ենք անվտանգության ուժերի կողմից կոշտ մոտեցում։ Քաղաքացիները պայքարում են իրենց ընտրած ապագայի համար և ամեն ինչ վտանգում են, որպեսզի իրենց ձայնը լսելի լինի», – ասաց Կալասը։