Կայա Կալաս. Եվրամիությունը շուտով կարող է սահմանափակել Ռուսաստանի և Իրանի հետ համագործակցող զարգացող երկրների ֆինանսավորումը

20:00, 19.05.2026

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Եվրամիությունը շուտով կարող է սահմանափակել Ռուսաստանի և Իրանի հետ համագործակցող զարգացող երկրների ֆինանսավորումը։

Կալասի խոսքով՝ ԵՄ-ն պետք է մշակի զարգացող երկրներին օգնություն բաշխելու նոր քաղաքականություն և «հաշվի առնի իր սեփական շահերը»։

«Եթե գործընկերը աջակցում է Ռուսաստանին կամ Իրանին, ապա ճկունություն է անհրաժեշտ մեր համագործակցությունը վերանայելու համար», – ասել է Կալասը։

Նրա խոսքով՝ խոսքը աջակցության լիակատար կրճատման մասին չէ։

ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը այս հայտարարությունն արել է ԵՄ նոր ներդրումային ռազմավարության՝ «Գլոբալ դարպասի» նախապատրաստման ֆոնին, որի բյուջեն կազմում է մոտ 300 միլիարդ եվրո։ Ծրագիրը նախատեսում է զարգացող երկրներում ենթակառուցվածքների, կանաչ էներգիայի և թվային տեխնոլոգիաների ֆինանսավորում։ Ավելի վաղ միջազգային գործընկերության հարցերով եվրահանձնակատար Յոզեֆ Սիկելան հայտարարել էր, որ ժամանակակից քաղաքական պայմաններում ներդրումները «ազդեցության գործիք» են, ուստի ԵՄ արտաքին քաղաքականությունը «չի կարող սենտիմենտալ լինել»։ Սիկելան նաև աջակցել է եվրոպական ընկերություններին առաջնահերթություն տալուն՝ արտասահմանյան նախագծերի ֆինանսավորումը բաշխելիս։

Նմանատիպ