Կայա Կալաս - Եվրամիությունը քննարկում է արձագանքը, եթե ԱՄՆ-ն փորձի գրավել Գրենլանդիան
Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը նշել է, որ Եվրամիությունը քննարկել է արձագանքը, եթե ԱՄՆ-ն փորձի գրավել Գրենլանդիան։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի վերաբերյալ հաղորդագրությունները չափազանց մտահոգիչ են։
«Գրենլանդիայի մասին լսվող ուղերձը չափազանց մտահոգիչ է։ Դանիան ԱՄՆ-ի լավ դաշնակիցն է եղել։ Այս հայտարարությունները չեն նպաստում աշխարհի կայունությանը։ Ես կասեի, որ միջազգային իրավունքը հստակ է, մենք պետք է պահպանենք այն։ Իհարկե, միայն միջազգային իրավունքն է պաշտպանում փոքր երկրներին։ Ահա թե ինչու բոլորի շահերից է բխում, և մենք այսօր քննարկեցինք այս հարցը, պահպանել միջազգային իրավունքը բոլոր մակարդակներում», – ասաց Կալլասը։