Կայա Կալաս – Խաղաղության բանակցություններ սկսելու համար անհրաժեշտ է հրադադար
Խաղաղության բանակցությունները սկսելու համար անհրաժեշտ է հրադադար, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը Լոնդոնում Ուկրաինայի հարցը քննարկելու համար նախատեսված Եվրոպայի արտգործնախարարների հանդիպումից առաջ։
«Մենք տեսանք, թե ինչ ասաց Պուտինը, բայց կրկին, գիշերը Ուկրաինայի վրա իրականացվել է ավելի քան 100 անօդաչու թռչող սարքերի հարձակում։ Այսպիսով, խաղաղության բանակցությունները սկսելու համար անհրաժեշտ է հրադադար։ Մենք նաև պետք է տեսնենք, որ Ռուսաստանը դա է ուզում, որ բարի կամք է ցուցաբերում նստելու և ուկրաինացիների հետ խոսելու համար։ Սա տեղի չի ունենում։ Մենք պետք է մեծացնենք ճնշումը Ռուսաստանի վրա, որպեսզի այն իսկապես խաղաղություն ցանկանա և նստի Ուկրաինայի հետ խոսելու», – ասաց Կալլասը։
Լոնդոնում կայանալիք հանդիպմանը մասնակցում են Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Իսպանիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Եվրամիության ներկայացուցիչները։