Կայա Կալաս – Սումիից սրտաճմլիկ տեսարաններ՝ Ռուսաստանի կողմից հարձակումների ուժեղացման սարսափելի օրինակ, նույնիսկ այն դեպքում, երբ Ուկրաինան համաձայնվում է անվերապահ հրադադարի

16:27, 13.04.2025

Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը արձագանքում է Սումի քաղաքի վրա Ռուսաստանի հարձակմանը։

«Մենք ականատես ենք լինում Սումիից սրտաճմլիկ տեսարանների։ Երբ տեղի բնակիչները հավաքվել էին Ծաղկազարդը նշելու, նրանց դիմավորեցին ռուսական հրթիռներով։ Սա սարսափելի օրինակ է այն բանի, որ Ռուսաստանը ուժեղացրել է իր հարձակումները, նույնիսկ այն դեպքում, երբ Ուկրաինան համաձայնել է անվերապահ հրադադարի», – գրում է Կայա Կալասը։

Տեղեկության համար, ըստ ուկրաինական իշխանությունների, Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Սումի քաղաքին։ Արդյունքում զոհվել է առնվազն 31 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ 84 մարդ վիրավորվել է։ Դեպքի վայրում փրկարարական աշխատանքները դեռևս շարունակվում են։

Նմանատիպ