Կայա Կալաս. Ռուսաստանի հարձակումը Կիևի վրա ցույց է տալիս սրման գիտակցված ընտրություն և խաղաղության ջանքերի ծաղր
Կայա Կալաս. Ռուսաստանի հարձակումը Կիևի վրա ցույց է տալիս սրման գիտակցված ընտրություն և խաղաղության ջանքերի ծաղր

Ռուսաստանի՝ Կիևի վրա հարձակմանը արձագանքել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

Ինչպես նշել է Կալասը, Ռուսաստանը պետք է դադարեցնի սպանությունները և սկսի բանակցություններ։

«Մինչ աշխարհը փնտրում է խաղաղության ուղիներ, Ռուսաստանը պատասխանում է հրթիռներով։ Կիևի վրա գիշերային հարձակումը ցույց է տալիս էսկալացիայի գիտակցված ընտրություն և խաղաղարար ջանքերի ծաղրանք։ Ռուսաստանը պետք է դադարեցնի սպանությունները և սկսի բանակցություններ», – գրել է Կալասը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի գիշերային հարձակման հետևանքով Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, վերջին տվյալներով, զոհվել է 12 մարդ, ևս 48-ը վիրավորվել են։