Կայա Կալաս – Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը իսկապես պատերազմ է ուզում, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են, որ մարդկանց սպանությունները դադարեցվեն, պետք է առավելագույն ճնշում գործադրեն
Եվրոպական Միության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարում է, որ Ռուսաստանի վրա անհրաժեշտ է առավելագույն ճնշում գործադրել՝ պատերազմը դադարեցնելու համար։
Կայա Կալասը այս հայտարարությունն արել է Լյուքսեմբուրգում կայանալիք ԵՄ արտաքին գործերի նախարարական հանդիպման մեկնարկից առաջ, որտեղ քննարկվելու է Ուկրաինայի հարցը։
«Կարծում եմ՝ մենք պետք է առավելագույն ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա՝ պատերազմն իրականում դադարեցնելու համար։ Խաղաղության համար երկու կողմերն էլ պետք է դա ցանկանան, իսկ պատերազմի համար՝ միայն մեկ կողմը պետք է ցանկանա։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն իրականում պատերազմ է ուզում։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են, որ մարդկանց սպանությունները դադարեցվեն, պետք է առավելագույն ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա», – ասել է Կայա Կալասը։