Կայա Կալաս – Մենք քննարկեցինք Վրաստանում աճող բռնաճնշումները, մենք պատրաստ ենք քննարկել հետագա սահմանափակող միջոցառումները դրա համար պատասխանատուների նկատմամբ
Կայա Կալաս – Մենք քննարկեցինք Վրաստանում աճող բռնաճնշումները, մենք պատրաստ ենք քննարկել հետագա սահմանափակող միջոցառումները դրա համար պատասխանատուների նկատմամբ,- այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Կայա Կալասը Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Նախարարներն այսօր քննարկեցին Վրաստանում աճող բռնաճնշումները, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդների և լրատվամիջոցների վրա հարձակումները։ Մենք պատրաստ ենք քննարկել հետագա սահմանափակող միջոցառումները դրա համար պատասխանատուների նկատմամբ», – ասել է Կայա Կալասը։