Կայա Կալաս - Բոլոր ցուցարարները պետք է անհապաղ ազատ արձակվեն, այն քայլերը, որ անում է Վրաստանը, Եվրոպայի ուղղությամբ չեն
Բոլոր ցուցարարները պետք է անհապաղ ազատ արձակվեն: Այն քայլերը, որ անում է Վրաստանը, ուղղված չեն Եվրոպայի ուղղությամբ, ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Բրյուսելում Եվրամիության ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում։
Ըստ Կալասի՝ «Վրաստանը միանշանակ ճիշտ քայլեր չի անում»։
«Մենք հակիրճ քննարկել ենք Վրաստանում առկա իրավիճակը: Ռեպրեսիվ օրենսդրության ընդունումը և ցուցարարների նկատմամբ ուժի չափից ավելի կիրառումը տագնապալի իրավիճակ է ստեղծում տարածաշրջանում։ Այս բոլոր ցուցարարները պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Հասկանալի է, որ այն քայլերը, որ անում է Վրաստանը, եվրոպական ուղղությամբ չեն։ Մենք ակնկալում ենք որոշակի արժեքներ և քայլեր Վրաստանի նման թեկնածու երկրներից։ Հասկանալի է, որ Վրաստանն իրականում ճիշտ քայլեր չի ձեռնարկում»,- ասել է Կայա Կալասը։