Կայա Կալաս - Անվտանգության երաշխիքները պետք է զսպեն Ռուսաստանին, Պուտինին չի կարելի վստահել որևէ խոստում կամ պարտավորություն կատարելու հարցում
Անվտանգության երաշխիքները պետք է զսպեն Ռուսաստանին, քանի որ չի կարելի վստահել Պուտինին որևէ խոստման կամ պարտավորության կատարման հարցում, – այս մասին գրում է Եվրոպական միությունում արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը՝ «Ցանկացողների կոալիցիայի» վիրտուալ հանդիպումից հետո սոցիալական ցանցում։
Կալլասի խոսքով՝ պատերազմի ավարտի վերաբերյալ ցանկացած համաձայնագրում Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները պետք է լինեն բավականին հզոր և վստահելի, որպեսզի կանխեն նոր հարձակումները։
Նա նաև ընդգծել է, որ Եվրամիությունը նույնպես ներդրում կունենա անվտանգության երաշխիքների տրամադրման գործում։
«Ուկրաինացի զինվորների վերապատրաստման, Ուկրաինայի զինված ուժերի և պաշտպանական արդյունաբերության հզորացման միջոցով Եվրամիությունը կշարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի պատերազմի տնտեսության վրա։ Մոսկվայի համար պատժամիջոցների հաջորդ փաթեթը պետք է պատրաստ լինի հաջորդ ամսվա համար», – գրել է Կալլասը։