Կախեթում ոստիկանությունը մեկ անձի է ձերբակալել դիտավորյալ սպանության գործով
ՆԳՆ Կախեթիի ոստիկանության բաժանմունքի ծառայողները, թեժ հետախուզման օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում դիտավորյալ սպանության մեջ ձերբակալվել է 1990 թվականին ծնված Բ.Մ.-ին :Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Սագարեջոյի մունիցիպալիտետում ֆինանսական թեմայով ծագած վիճաբանության հիման վրա սառը զենքով մահացու վիրավորել է 1994 թվականին ծնված Ջ.Մ.-ին։
Կատարված քննչական գործողությունների արդյունքում իրավապահները տաք հետքերով ձերբակալել են մեղադրյալին։ Դիտավորյալ սպանության փաստի առթիվ հետաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով։
Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-ից 15 տարի ժամկետով»,- ասված է ՆԳՆ տեղեկատվության մեջ։