Կախեթիի շրջանում մեկնարկել է խաղողահավաքը: Այսօրվա դրությամբ, «Ռթվելի 2020»-ի (խաղողահավաք) շրջանակներում, վերամշակված է ավելի քան 200 տոննա, հիմնականում, սաադրեո սորտի խաղող: Այս մասին ասվում է Գինու ազգային գործակալության տեղեկության մեջ:
Նրանց փոխանցմամբ, այս պահի դրությամբ, Ռթվելիի համակարգող շտաբում արդեն գրանցվել է մոտ 50 ընկերություն:
Ինչպես նշում են գործակալությունում, այս տարի Կախեթիի շրջանում խաղողի կանխատեսումային բերքը կհասնի 300 հազար տոննայի:
«Ռթվելի 2020»-ի համակարգող շտաբը, նախորդ տարվա նման, տեղակայված է Թելավիում: