Կախեթիում հրազենի ապօրինի ձեռքբերման, պահման, կրման և ընտանիքի անդամների հասցեին սպառնալիքի մեղադրանքով մեկ անձ է ձերբակալվել
Ներքին գործերի նախարարության Կախեթիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, ընտանիքի անդամների հասցեին հրազենի գործադրմամբ հնչեցված սպառնալիքի, ինչպես նաև հրազենի, ռազմամթերքի և պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերման, պահման ու կրման մեղադրանքով ձերբակալել են մեկ անձի։
ՆԳՆ-ի տեղեկությամբ՝ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը փոխադարձ վիճաբանության հողի վրա կյանքից զրկելու սպառնալիք է հնչեցրել ծնողների հասցեին, հրազենից մի քանի անգամ կրակել է և փախուստի դիմել դեպքի վայրից։
«Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ոստիկանությունը հանցագործություն կատարած անձին ձերբակալել է թեժ հետքերով։
Իրավապահները մեղադրյալի անձնական և բնակարանի խուզարկության արդյունքում առգրավել են տարբեր տեսակի հրազեն, փամփուշտներ և պայթուցիկ սարք։
Քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 11-րդ պրիմա (11¹) հոդվածի 151-րդ և 236-րդ հոդվածներով, ինչը նախատեսում է ազատազրկում մինչև 7 տարի ժամկետով», – նշված է տեղեկատվության մեջ։