Թելավիի մունիցիպալիտետի Վանթա գյուղում մի քանի օր է, որոնում են 70-ամյա Մերաբ Ամբրոսիձեին:
Տղամարդը տանից դուրս է եկել 4 օր առաջ և դրանից հետո նրան այլևս ոչ ոք չի տեսել:
Ընտանիքը սեփական ուժերով ապարդյուն որոնումներից հետո դիմել է իրավապահներին:
Որոնողական գործընթացներին ներգրավված է ոստիկանությունը և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության մի քանի անձնակազմ: