Կախա Կուճավայի և Շվեդիայի խորհրդարանի խոսնակի միջև կայացել է առցանց հանդիպում
Կախա Կուճավայի և Շվեդիայի խորհրդարանի խոսնակի միջև կայացել է առցանց հանդիպում

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Կախա Կուճավայի և Շվեդիայի խորհրդարանի նախագահ Անդրեաս Նորլենի միջև կայացել է առցանց հանդիպում

Շվեդիայի խորհրդարանի նախագահը շնորհավորեց Կախա Կուճավային՝ խորհրդարանի խոսնակի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց նրան և ամբողջ խորհրդարանին:

Խոսքը վերաբերել է ընթացիկ քաղաքական զարգացումներին: Խորհրդարանի խոսնակը շեշտը դրել է Շառլ Միշելի միջնորդությամբ պատրաստված փաստաթղթի իրագործման և երկրում նոր քաղաքական մշակույթի ձևավորման վրա, որն առավելապես հիմնված կլինի կոնսենսուսի և համագործակցության վրա:

Ուշադրության կենտրոնում էր 2024 թվականի դիմումը, որը Վրաստանը կկատարի Եվրամիությանն անդամակցելու համար:

Ընդգծվել են այն հարաբերությունները, որոնք միշտ եղել են կողմերի միջև: Հատկապես նշվեց համագործակցությունը շրջակա միջավայրի պահպանության ոլորտում:

Հիմնական թեմաներից մեկը Ասոցացման համաձայնագիրն էր և հավակնոտ բարեփոխումների իրականացումը, որում Շվեդիայի խորհրդարանի խոսնակն իր աջակցությունը խոստացավ Կախա Կուճավային:

Կախա Կուճավան և Անդրեաս Նորլենը խոսեցին բարեկամական խմբերի ձևաչափի հետագա ամրապնդման և սերտ համագործակցության կարևորության մասին:

Հանդիպմանը մասնակցում էին խորհրդարանի փոխխոսնակ Լևան Իոսելիանին և Եվրոպային ինտեգրման կոմիտեի նախագահ Մակա Բոճորիշվիլին:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը: