Կախա Կուճավան հանդիպել է Ջեյմս Ափաթուրային
Կախա Կուճավան հանդիպել է Ջեյմս Ափաթուրային

Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան հանդիպել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրային:

Ըստ Վրաստանի խորհրդարանի, հանդիպմանը քննարկվել է Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման գործընթացը: Ըստ Ջեյմս Ափաթուրայի, այս գործընթացում մեր երկիրը զգալի առաջընթաց է գրանցել: Նրա խոսքով, Վրաստանն անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Հյուսիսատլանտյան դաշինքը շարունակում է աջակցել վերջնական նպատակի իրականացման ճանապարհին:

Հանդիպման ընթացքում կարևորվել է Վրաստանի ներդրումը ՆԱՏՕ-ի առաքելություններում:

Զրույցը կենտրոնացել է երկրում ընթացող իրադարձությունների, առաջիկա ընտրությունների և Վրաստանի խորհրդարանի ապագա ծրագրերի շուրջ:

Կախա Կուճավան շնորհակալություն է հայտնել Ջեյմս Ափաթուրային՝ Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունների խորացման գործում իր անձնական ներդրման համար և հաջողություն մաղթել նրան հետագա գործունեության մեջ: