Կախա Կուճավան հանդիպել է Ադրբեջանի մշակույթի նախարարի հետ
Կախա Կուճավան հանդիպել է Ադրբեջանի մշակույթի նախարարի հետ

Խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան հանդիպել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովին:

Վրաստանի խորհրդարանի հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են երկու երկրների պատմական ու բարեկամական հարաբերությունները: Շեշտը դրվել է խորհրդարանական դիվանագիտության, ինչպես նաև մշակութային դիվանագիտության և երկու երկրների համար շահավետ նախաձեռնությունների իրականացման կարևորության վրա: Կողմերի կարծիքով, քաղաքական և տնտեսական ոլորտներում համագործակցությանը զուգընթաց, մշակույթը մի ոլորտ է, որը կնպաստի միջմարդկային հարաբերությունների ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև սերտ և համակարգված հաղորդակցությունը տարբեր միջազգային հարթակներում: