Կախա Կուճավա. Մեր պարտքն է, միշտ փորձել անել հնարավորը, կանգնել նրանց կողքին և հեշտացնել նրանց կյանքը, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ իրենց տներ
Կախա Կուճավա. Մեր պարտքն է, միշտ փորձել անել հնարավորը, կանգնել նրանց կողքին և հեշտացնել նրանց կյանքը, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ իրենց տներ

Շատ կարևոր է միջազգային հանրության օգնությունը, որ մեր ընտրած ուղին, որն աջակցվում է, հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու, է՛լ ավելի աջակցվեն և մեր քաղաքացիները կարողանան վերադառնալ իրենց տներ, – այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Կախա Կուճավան՝ Փախստականների համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը:

Ինչպես նշել է Կախա Կուճավան, աշխարհը նշում է Փախստականների միջազգային օրը:

«Շատ կարևոր է, որ այս օրը մեզ մոտ նույնպես նշվում է, քանի որ, ցավոք, Վրաստանում օկուպացիան դեռ շարունակվում է, մենք ունենք տեղահանվածներ անձինք, ընտանիքներ: Մեր պարտքն է, միշտ փորձել անել հնարավորը, կանգնել նրանց կողքին և հեշտացնել նրանց կյանքը: Ամենակարևորը` պայքարել ստատուս քվոյին հասնելու համար, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ իրենց տներ», – ասաց Կախա Կուճավան:

Նրա խոսքով, Վրաստանի տարածքների 20 տոկոսը օկուպացված է և օկուպացիան շարունակվում է:

«Մենք ունենք տեղահանվածներ, նրանք ստիպված են եղել լքել իրենց տները, և մենք այսօր բոլորս միասին փորձում ենք լուծել այս խնդիրը: Շատ կարևոր է միջազգային հանրության օգնությունը, որ մեր ընտրած ուղին, որն աջակցվում է, հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու, է՛լ ավելի աջակցվի և մեր քաղաքացիները կարողանան վերադառնալ իրենց տներ», – ասաց Կախա Կուճավան: