Կախա Կուճավա. Իրակլի Կոբախիձեն նախընտրական շտաբի ղեկավարն է, թիմի անվիճելի առաջատարը, որը մեզ հոկտեմբերի 2-ին կտանի հերթական հաղթանակի
Կախա Կուճավա. Իրակլի Կոբախիձեն նախընտրական շտաբի ղեկավարն է, թիմի անվիճելի առաջատարը, որը մեզ հոկտեմբերի 2-ին կտանի հերթական հաղթանակի

Իրակլի Կոբախիձեն նախընտրական շտաբի ղեկավարն է, թիմի անվիճելի առաջատարը, որը մեզ հոկտեմբերի 2-ին կտանի հերթական հաղթանակի, – ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան:

Այս մեկնաբանությամբ Կուճավան պատասխանել է լրագրողի տված հարցին, թե ինչու Կոբախիձեն այսօր չի մասնակցում մեծամասնական ընտրակարգով առաջադրմանը:

Կախա Կուճավան Կոբախիձեի հեռացման մասին խոսակցությունները անհեթեթություն է անվանում և նշում, որ Իրակլի Կոբախիձեն աշխատում է որպես շտաբի ղեկավար:

«Իրակլի Կոբախիձեն աշխատում է որպես շտաբի ղեկավար, տարիներ շարունակ այդպես է եղել: Նախկին առաջադրումներում եղել է վարչապետ և գլխավոր քարտուղար: Մի անհանգստացեք, նա գրասենյակում է և անհրաժեշտության դեպքում նա միշտ հասանելի կլինի»,- ասաց Կախա Կուճավան: