Կախա Կուճավա. Ավստրիան սատարում է ուժեղ, միասնական, ժողովրդավարական պետություն կառուցելու Վրաստանի ջանքերին
Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան «Twitter»-ի իր էջում գրում է Ավստրիայի ազգային խորհրդի նախագահի հետ հանդիպման մասին:
Կոճավայի խոսքով, Ավստրիան սատարում է ուժեղ, միասնական, ժողովրդավարական պետություն կառուցելու Վրաստանի ջանքերին:
«Ուրախ եմ հանդիպել Ավստրիայի ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկայի հետ: Մենք ողջունում ենք Վրաստանի և Ավստրիայի միջև դինամիկ, ոլորտային համագործակցությունը և պատրաստ ենք ամրապնդել խորհրդարանական կապերը: Ավստրիան աջակցում է Վրաստանի՝ ուժեղ, միասնական, ժողովրդավարական պետություն կառուցելու ջանքերին», – գրել է Կախա Կուճավան:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան Ավստրիայում է, որտեղ մասնակցել է խորհրդարանի նախագահների միջազգային համաժողովին, միաժամանակ երկկողմ հանդիպումներ է ունեցել: