Կախա Քեմոկլիձե. Հայտարարությունները, որոնք արվել էին դե ֆակտո իշխանության կողմից, զուրկ են փաստացի իրականությունից
Խաշուրիի մունիցիպալիտետի Չորչանա գյուղը մինչև 2008 թվականի Ռուսաստան-Վրաստան պատերազմը և դրանից հետո էլ կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածք է: Նշված տարածքում տարբեր հաճախականությամբ պարեկություն են իրականացնում Եվրամիության մոնիտորինգի առաքելության ներկայացուցիչները, ինչպես նաև՝ ՆԳՆ-ի բջջային պարեկության խմբերը,- այս մասին Չորչանա պահակակետի մոտ գտնվող Վրաստանի անվտանգության խորհրդի ապարատի ղեկավար Կախա Քեմոկլիձեն հայտնել է լրագրողներին:
Նրա մեկնաբանմամբ, Չորչանայում ՆԳՆ-ի պահակակետ չկար և այն որոշվել է կառուցել անվտանգության միջավայրի բարելավման նպատակով:
Վրաստանի անվտանգության խորհրդի ապարատի ղեկավարը հույս է հայտնում, որ վերջնագրի մասին հայտարարություններն արվել են հուզական ֆոնին: Նրա մեկնաբանմամբ, Վրաստանի կենտրոնական իշխանությունը մշտապես շեշտ է դնում դիվանագիտական հարաբերությունների, միջազգային գործընկերների ներգրավվածության վրա:
Քեմոկլիձեի հայտարարությամբ, կարևոր է նաև, Ռուսաստանի Դաշնությունը գրանցի հստակ դիրքորոշում, որ նման տիպի վերջնագրի լեզուն չի նպաստում Էրգնեթիի բանակցությունների ձևաչափին:
Վրաստանի իշխանության կողմից վերահսկվող տարածքի Չորչանա գյուղում են գտնվում արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, Վրաստանի ՊԱԾ-ի վերլուծական դեպարտամենտի տնօրենի տեղակալ Իրակլի Անթաձեն և Վրաստանի անվտանգության խորհրդի ապարատի ղեկավար Կախա Քեմոկլիձեն:
Ինչպես Լաշա Դարսալիան հայտնել է Առաջին ալիքին, «բլոկպոստը» քանդելու հարցը չի քննարկվում:
Օկուպացված Ցխինվալիի դե-ֆակտո ռեժիմի ներկայացուցիչների պահանջի վերջնաժամկետը լրացավ: Նրանք պահանջել էին մինչև օգոստոսի 30-ի 06:00-ն վերացնել վրացական պահակակետը: