Կախա Քեմոկլիձե. Չորչանա գյուղի մոտ անցակետն այս պահին մնում է իր տեղում
Կախա Քեմոկլիձե. Չորչանա գյուղի մոտ անցակետն այս պահին մնում է իր տեղում

Չորչանա գյուղի մոտ, անցակետի տեղակայման վայրի առնչությամբ կենտրոնական կառավարությունը և դե ֆակտո կառավարությունն ունեն տարբեր դիրքորորշումներ, սակայն չնայած դրան, խնդիր չենք տեսնում, որ համագործակցությունը շարունակվի կառուցողական ուղղությամբ,- այս մասին հայտարարել է Վրաստանի Անվտանգության խորհրդի ապարատի ղեկավար Կախա Քեմոկլիձեն՝ Չորչանա գյուղի մոտ անցկացված հանդիպումից հետո:

Ինչպես նշել է Քեմոկլիձեն, այսօրվա հանդիպմանը չի քննարկվել «բլոկպոստը» քանդելու հարցը:

«Մենք, ուղղարկի, գրանցեցինք մեր դիրքոորշումները, որոնք տարբեր են, սակայն՝ անչափ կարևոր: Հանդիպման մասնակիցները կիսում են այն կարծիքը, որ համագործակցությունը պետք է շարունակվի կառուցողական ուղղությամբ»,- հայտարարել է Քեմոկլիձեն:

Նրա խոսքով, անցակետն այս պահին մնում է իր տեղում: