Կախա Կալաձե՝ «Ազգային շարժման» ռեբրենդինգը բլեֆ է, ինչպե՞ս կարող է փոխվել Միխեիլ Սաակաշվիլին, այսօր նրանք ցույց են տալիս, թե ինչպիսին չպետք է լինի ընդդիմադիր քաղաքական կուսակցությունը

11:31, 11.07.2026

«Ազգային շարժումը» ցույց է տալիս, թե ինչպիսին չպետք է լինի քաղաքական կուսակցությունն ընդդիմության մեջ. այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Նրա գնահատմամբ՝ «Ազգային շարժման» ռեբրենդինգն անհնար է և սոսկ PR-ի վրա հաշվարկված քայլ է։

«Ո՞վ պետք է ռեբրենդինգ անի։ Ինչպե՞ս եք պատկերացնում այս կոնկրետ խմբավորման ռեբրենդինգը, որը կապված է այն ամենի հետ, ինչ տեղի էր ունենում Վրաստանում ինը տարիների ընթացքում՝ մինչև 2012 թվականը։ Բոլորս լավ հիշում ենք, թե ինչպես էին նրանք հաշվեհարդար տեսնում և ինչպիսի վերաբերմունք ունեին վրաց ժողովրդի նկատմամբ։ Տե՛սեք, թե ովքեր են այդ մարդիկ, ինչպիսին է նրանց անցյալը։ Ինչպե՞ս կարող է փոխվել, օրինակ, Միխեիլ Սաակաշվիլին, դա անհնար է։ Սա սովորական բլեֆ է և PR-ով փաթեթավորված գործողություններ, սակայն իրականում բոլորս շատ լավ գիտենք, թե ինչ է իրենից ներկայացնում «Ազգային շարժումը» և ինչով է զբաղված եղել տարիներ շարունակ՝ իշխանության ղեկին գտնվելու ժամանակ։

Երբ քաղաքականության մեջ լինելու հավակնություն ունես, անհնար է ժողովրդի նկատմամբ ունենալ այնպիսի վերաբերմունք, ինչպիսին նրանք ունեին։ Այսօր նրանք ցույց են տալիս, թե ինչպիսին չպետք է լինի քաղաքական կուսակցությունը, երբ գտնվում է ընդդիմության մեջ։ Այ, սա է «Ազգային շարժումը»»,— հայտարարել է Կախա Կալաձեն։

Նմանատիպ