Կախա Կալաձեն խոսել է կայանատեղիներից ոչ աշխատանքային կարիքների համար օգտվելու մասին
Մեզ անհրաժեշտ չեն արտոնություններով օժտված բարձրպաշտոնյաներ, մենք ծառայում ենք ժողովրդին, ծառայում ենք քաղաքին և որևէ բանով չենք տարբերվում շարքային քաղաքացիներից,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ կառավարության այսօրվա նիստին:
Ինչպես նշել է Կախա Կալաձեն, վերջին ժամանակաշրջանում գրանցվել են կայանելու համար նախատեսված հատուկ քարտերից օգտվելու առանձին դեպքեր՝ ոչ աշխատանքային կարիքների համար: