Կախա Կալաձեն ուսումնասիրել է Մոսկովյան պողոտայում առկա երկու կիլոմետր երկարությամբ նոր վերանորոգված միջին գոտին
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ուսումնասիրել է Մոսկովյան պողոտայում առկա երկու կիլոմետր երկարությամբ միջին գոտին, որը վերջերս է վերանորոգվել: Թբիլիսիի քաղաքապետի խոսքով, տարիների ընթացքում ծանր վիճակում գտնվող ճանապարհի հիմնանորոգման արդյունքում, ստեղծվել է բարեկարգ և անվտանգ հանգստի տարածք:
«Եվս մեկ շատ լավ նախագիծ իրականացվեց Սամգորի շրջանում, մասնավորապես՝ Մոսկվայի պողոտայում: Բոլորին հայտնի է, որ այս ճանապարհը տարիներ շարունակ գտնվում էր շատ վատ վիճակում: Նախկինում այստեղ տրամվայի գիծ կար: Մենք որոշեցինք այն լիովին վերականգնել: Այս ծրագրի շրջանակներում իրականացվել են կանաչապատման աշխատանքներ, կազմակերպվել են անցուղի և հեծանվային ուղիներ, ատրակցիոններ և այս ամենի արդյունքում ստեղծվեց շատ զիլ տարածք: Մնում է մաքրման աշխատանքները և տնկման փոքր աշխատանքները, որոնք կավարտենք մի քանի օրից: Ամբողջ տարածքը, որը ներառում է երկու կիլոմետր, հագեցած է անվտանգության տեսախցիկներով ՝ կարգապահությունը հնարավորինս պահպանելու համար», – հայտարարել է Կախա Կալաձեն:
Թբիլիսիի քաղաքապետարանի փոխանցմամբ, միջին գոտում կլինեն մանկական և սպորտային հրապարակներ: