Կախա Կալաձեն. Թբիլիսի-Ռուսթավի ուղղությամբ երթևեկելու են այնպիսի ավտոբուսներ, ինչպիսիք սպասարկում են Թբիլիսիի բնակչությանը
Կախա Կալաձեն. Թբիլիսի-Ռուսթավի ուղղությամբ երթևեկելու են այնպիսի ավտոբուսներ, ինչպիսիք սպասարկում են Թբիլիսիի բնակչությանը

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն քաղաքապետի տեղակալ Մայա Բիթաձեին և տրանսպորտի զարգացման գործակալության ներկայացուցիչներին հանձնարարում է սկսել Թբիլիսիի և Ռուսթավիի միջև ավտոբուսի երթուղու, սկզբնակետի և վերջնակետի, ինչպես նաև, կանգառների նույնականացման և մշակման գործընթացը:

Այս մասին Կախա Կալաձեն հայտարարել է Թբիլիսիի կառավարության այսօրվա նիստին:

Օրվա ընթացքում 30 հազար մարդ է երթևեկում Թբիլիսիի և Ռուսթավիի ուղղությամբ: Մենք համարում ենք, որ անհրաժեշտ է, մայրաքաղաքի մունիցիպալիտետն ապահովի այս մարդկանց տեղաշարժը հասարակական տրանսպորտով:

Բազմաթիվ նամակներ ենք ստանում երիտասարդներից: Խնդիրը, որը կա Թբիլիսի-Ռուսթավի ճանապարհին, լուրջ անհարմարություն է մարդկանց համար, որոնք ամեն օր օգտվում են այս ճանապարհից: Բազմաթիվ ուսանողներ կան, ովքեր ապրում են Ռուսթավիում և այս որոշումը, այս նախագծի իրականացումը նրանց համար կլինի շատ հարմարավետ: Ցանկանում եմ, Մայա Բիթաձեին հանձնարարել, շատ արագ ներկայացվի լիարժեք ծրագիր, որտեղից պետք է դուրս գան ավտոբուսները Ռուսթավիի ուղղությամբ և հակառակը: Թբիլիսի-Ռուսթավի ուղղությամբ կերթևեկեն նոր ավտոբուսներ, այնպիսին, ինչպիսիք սպասարկում են Թբիլիսիի բնակչությանը»,- հայտարարել է Կախա Կալաձեն: