Կախա Կալաձեն սկսել է քաղաքացիների հետ ամենշաբաթյա հանդիպումները
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն սկսել է քաղաքացիների հետ շաբաթական հանդիպումները։
Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկությամբ՝ այսօր կայացած հանդիպմանը, որին մասնակցում էին նաև քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների ղեկավարները, հիմնականում քննարկվել են առողջապահության, սոցիալական, ճարտարապետական, քաղաքաշինական, տրանսպորտային և այլ հարցեր։
Թբիլիսիի քաղաքապետը բնակչությունից տեղեկացել է կոնկրետ խնդիրների մասին և խոստացել է աջակցություն ցուցաբերել քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում։
Այսօրվանից սկսած՝ յուրաքանչյուր չորեքշաբթի՝ ժամը 16:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, Թբիլիսիի քաղաքապետարանում կանցկացվեն ինտենսիվ հանդիպումներ։ Կախա Կալաձեի հետ հանդիպելու ցանկություն ունեցող քաղաքացիները կարող են դիմում ներկայացնել քաղաքապետարանի առաջին հարկում գտնվող քաղաքացիների սպասարկման կենտրոնում՝ նշելով այն հարցը, որը գտնվում է քաղաքապետարանի իրավասության շրջանակում։
Քաղաքացիները քաղաքապետի հետ կհանդիպեն հերթականության սկզբունքով։