Կախա Կալաձեն հայտարարել է, որ Վարկեթիլիի մետրոյի կայարանի վերականգնման գործընթացը կավարտվի տարեվերջին
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ մետրոյի «Վարկեթիլի» կայարանի լիարժեք վերականգնման գործընթացը կավարտվի տարեվերջին։
Քաղաքապետը լրագրողներին այս մասին հայտնել է համապատասխան հարցին ի պատասխան՝ նշելով, որ մետրոյի աշխատանքը սահմանափակված է եղել այն աշխատանքների պատճառով, որոնք հնարավոր չէր իրականացնել ուղևորների սպասարկման պայմաններում։
«Մի քանի օր առաջ մենք տեղում էինք և պարզաբանումներ տվեցինք, որ վերականգնման գործընթացը պետք է ավարտվի տարեվերջին։ Մետրոյի աշխատանքը սահմանափակված էր կատարվող աշխատանքներով։ Հիմնականում դրանք վերաբերում էին սպասասրահում առկա կամարավոր տանիքի ամրապնդմանը՝ համապատասխան լուծույթներով և բետոնով։ Այս աշխատանքների իրականացումը անհրաժեշտ էր, որպեսզի վերականգնման գործընթացում կախվող այդ կառույցը դիմանա տարիների ընթացքում։ Նախագիծը հնարավոր չէր իրականացնել այն ժամանակ, երբ մետրոն սպասարկում էր ուղևորներին, այդ պատճառով ժամանակավորապես ստիպված եղանք դադարեցնել մետրոյի աշխատանքը», – նշել է Կախա Կալաձեն։