Կախա Կալաձե. Եթե Միխեիլ Սաակաշվիլին վերադառնա, արձագանք կլինի, համապատասխան ծառայությունները ևս կդիմավորեն նրան
Եթե Միխեիլ Սաակաշվիլին ժամանի, համապատասխան արձագանք կլինի, – ասել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Ինչպես նշել է Կախա Կալաձեն, ամենեւին հետաքրքիր չէ Միխեիլ Սաակաշվիլին կժամանի, թե՞ ոչ:
«Սպասում ենք: Մարդիկ նրան կդիմավորեն, կողջունեն նրա ժամանումը, և համապատասխան ծառայությունները նույնպես կդիմավորեն նրան: Բոլորովին հետաքրքիր չէ՝ Միխեիլ Սաակաշվիլին կժամանի, թե՞ ոչ: Եթե ժամանի, դրան կհաջորդի համապատասխան արձագանք և կտեսնենք: Քաղաքական օրակարգ չկա: Երկիրը կշարունակի ապրել, նախատեսվում են բազմաթիվ նախագծեր: Թբիլիսիում շինարարություն, աշխատատեղերի զարգացում: Միխեիլ Սաակաշվիլին կժամանի, թե ոչ, դա իրենից է կախված: Մենք շատ ուրախ կլինենք նրա ժամանման համար, քանի որ նա պատասխանատվության կենթարկվի կատարած հանցագործությունների համար», – ասել է Կախա Կալաձեն:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ տեսաուղերձի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ Վրաստան ժամանելու վերաբերյալ:
«Ես հոկտեմբերի 2-ի երեկոյի տոմս եմ գնել` ձեզ հետ լինելու Թբիլիսիում և պաշտպանելու ձեր կամքը, ձեր կամքի արտահայտումը և ձեզ հետ մասնակցելու Վրաստանը փրկելուն», – ասել է Միխեիլ Սաակաշվիլին: