Կախա Կալաձե. Երբ հիմնադրվեց «Վրացական երազանքը», շատերը չէին էլ կարող պատկերացնել, որ քաղաքական հետապնդումները, բանտարկյալների նկատմամբ խոշտանգումները կդառնան անցյալ, այսօր երկիրը զարգանում է որպես ժողովրդավարական, տնտեսապես կայուն երկիր
Կախա Կալաձե. Երբ հիմնադրվեց «Վրացական երազանքը», շատերը չէին էլ կարող պատկերացնել, որ քաղաքական հետապնդումները, բանտարկյալների նկատմամբ խոշտանգումները կդառնան անցյալ, այսօր երկիրը զարգանում է որպես ժողովրդավարական, տնտեսապես կայուն երկիր

2012 թվականի ապրիլի 21-ին պաշտոնապես հիմնադրվեց «Վրացական երազանք» կուսակցությունը, որը մեծ դեր ունեցավ վրացական քաղաքականության և մեր երկրի զարգացման գործում,- այս մասին սոցցանցում գրում է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Նրա խոսքով, 11 տարի առաջ, երբ հիմնադրվեց «Վրացական երազանքը», շատերը չէին էլ կարող պատկերացնել, որ քաղաքական հետապնդումները, բռնությունները, լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները, խոսքի ազատության սահմանափակումը, բանտարկյալների անմարդկային խոշտանգումները կդառնան անցյալ։

«Այսօր Վրաստանը զարգանում է որպես ժողովրդավարական, տնտեսապես կայուն երկիր։ Սա, առաջին հերթին, Վրաստանի ժողովրդի վաստակն է և Բիձինա Իվանիշվիլիի մեծ ջանքերը, ով հանուն երկրի վտանգի ենթարկեց իր ընտանիքը և համախմբեց հասարակությանը՝ վերջ դնելու հակապետական ​​ռեժիմին։

«Վրացական երազանքի» սկզբունքներն անփոփոխ են՝ արժանապատվություն, ազատություն, արդարություն, խաղաղություն, զարգացում, մեր հարուստ մշակույթի և ավանդույթների պաշտպանություն։ Հենց այս արժեքներով ենք մենք ձգտում և կարևոր քայլեր ենք կատարում եվրաինտեգրման ճանապարհին։

Այսօր ես շնորհավորում եմ «Վրացական երազանքի» յուրաքանչյուր անդամի, ով բարեխղճորեն ծառայում է իր երկրին և հավատարիմ է մեր կուսակցության սկզբունքներին»,- գրել է Կախա Կալաձեն։