Կախա Կալաձե. Որոշ եվրոպացի բյուրոկրատների շանտաժին չնայած, Վրաստանի շահերը չեն զոհաբերվի
Եվրոպացի բյուրոկրատները պարտվեցին ընտրություններում, վրաց ժողովուրդը նրանց ասաց՝ ոչ։ Սա է նրանց խելագարեցնում, և այդ պատճառով էլ մեզ շանտաժի են ենթարկում, – ասել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ ի պատասխան Վրաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի կողմից պատրաստված բանաձևի վերաբերյալ հարցին։
Նրա խոսքով, չնայած այն հանգամանքին, որ որոշ եվրոպացի բյուրոկրատներ շանտաժի լեզվով են խոսում կառավարության հետ, Վրաստանի շահերը չեն վտանգվի։
«Ամբողջ պատասխանատվությունն ընկնում է այն մի քանի եվրոպացի կոռումպացված բյուրոկրատների վրա, ովքեր շանտաժի լեզվով են խոսում վրաց ժողովրդի և վրացական պետության հետ։ Մենք ոչ մեկին դա անելու հնարավորություն չենք տա։ Անկախ նրանից, թե նրանք մեզ շանտաժի են ենթարկում եվրաինտեգրման հարցում, թե անձամբ, Վրաստանի շահերը չեն զոհաբերվի։ Մենք տեսել ենք նման բազմաթիվ բանաձևեր և հիշում ենք շանտաժի բազմաթիվ դեպքեր։ Սկզբում նրանք մեզ շանտաժի ենթարկեցին թեկնածուի կարգավիճակի հարցում, ապա՝ բանակցություններ սկսելու հարցում, իսկ հիմա օգտագործում են վիզայի ազատականացման և Ասոցացման համաձայնագրի հարցը։ Եթե որևէ մեկը ցանկանում է տեսնել, թե ինչ է արել Վրաստանը եվրաինտեգրման ուղղությամբ, կհամոզվի, որ մենք առաջատար երկիր ենք։ Ձեռնարկված քայլերով և ստանձնած պարտավորությունների կատարմամբ մենք առաջ ենք այն երկրներից, որոնք թեկնածուի կարգավիճակ են ստացել մեզանից շուտ։ Այստեղ իրավիճակը տարբեր է՝ նրանք այլ վերաբերմունք ունեն Վրաստանի նկատմամբ։ Եվրոպացի բյուրոկրատները, արմատական խմբերի հետ միասին, Նրանք պարտվեցին ընտրություններում, վրաց ժողովուրդը նրանց ասաց՝ ոչ։ Սա է նրանց խելագարեցնում, և այդ պատճառով էլ նրանք մեզ շանտաժի են ենթարկում», – նշել է Թբիլիսիի քաղաքապետը։