Կախա Կալաձե. Ոմանք միավորվում են, ոմանք առանձնանաում են, միևնույն է, չէ որ իրականում այդ մարդիկ «Ազգային շարժման» մեջ ծնված պարտվողներ են
Կախա Կալաձե. Ոմանք միավորվում են, ոմանք առանձնանաում են, միևնույն է, չէ որ իրականում այդ մարդիկ «Ազգային շարժման» մեջ ծնված պարտվողներ են

«Ոմանք միավորվում են, ոմանք առանձնանաում են, միևնույն է, չէ որ իրականում այդ մարդիկ «Ազգային շարժման» մեջ ծնված պարտվողներ են, ովքեր ընդհանրապես ոչինչ չեն արել, ոչինչ չեն ստեղծել, և հիմա ով որտեղ է համախմբվելու թե որ հարթակն էական նշանակություն չունի»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը, լրագրողներին ասել է Կախա Կալաձեն։

Բացի այդ, Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունների վերաբերյալ հարցին ի պատասխան Կախա Կալաձեն նշել է, որ «նա, ով ամենաքիչը կարող է խոսել ժողովրդի աջակցության մասին, Սալոմե Զուրաբիշվիլին է։

Թբիլիսիի քաղաքապետը նաև ուշադրություն է հրավիրել երկրում սպասվող սպառնալիքների վրա և ասել, որ ոչ մեկին հնարավորություն չի տրվի անօրինական կերպով քաոս մտցնել և իշխանությունը փոխել։

«Ընտրությունները կանցնեն ժողովրդավարական, ինչպես նախորդ տարիներին, եւ ոչ մի երկրի՝ ոչ Ռուսաստանին, ոչ Ամերիկային, ոչ Եվրոպային հնարավորություն չի տրվի միջամտելու երկրի ներքին գործերին։ « Ոչ ոքի հնարավորություն չի տրվի անօրինական ճանապարհով ինչ-որ կերպ անկարգություններ մտցնել, լարվածություն մտցնել և փոխել իշխանությունը»,- ասել է Կախա Կալաձեն։