Կախա Կալաձե. Ողջունելի է աշխատավարձերի բարձրացումը, որն արդեն մեկնարկվել է, գնահատելի է հանրային աշխատակիցների ամենօրյա աշխատանքը
《 Ողջունելի է աշխատավարձերի բարձրացումը, որն արդեն մեկնարկվել է, գնահատելի է հանրային աշխատակիցների ամենօրյա աշխատանքը》,֊ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Կալաձեի խոսքով, հաջորդ տարվանից Թբիլիսիի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա 10 տոկոսով և կշարունակվի նաև հետագայում։
«Շատ գնահատելի է պետական աշխատակիցների ամենօրյա աշխատանքը, մարդկանց, ովքեր իսկապես 24 ժամ ծառայում են այս երկրին։ Նրանք բաշխված են տարբեր նախարարություններում, տարբեր ծառայություններում։ Ողջունելի է աշխատավարձի բարձրացումը, որը հայտարարվել է և մինչև 2026 թվականը կավելանա տարեկան 10 տոկոսով։ Իհարկե, քաղաքապետարանը ողջունում է այս որոշումը։ Ուզում եմ նաև իմ աշխատակիցներին ասել, որ հաջորդ տարվանից նրանց աշխատավարձը կբարձրանա 10 տոկոսով և կշարունակվի։
Այս ամենն արվում է, որպեսզի մարդկանց կոնֆորտի համար , գնահատեն իրենց աշխատանքը, որն անում են օրը 24 ժամ»,- ասել է Կալաձեն։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ մինչև 2026 թվականը պետական ծառայողների աշխատավարձերը տարեկան կավելանան առնվազն 10 տոկոսով, իսկ ընդհանուր առմամբ՝ առաջիկա երեք-չորս տարվա մեջ 50 տոկոսով բարձրացում։