Կախա Կալաձե. Սրտանց շնորհավորում եմ ուկրաինացի ժողովրդին երկրի գլխավոր ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ

12:50, 24.08.2022

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն շնորհավորում է ուկրաինացի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։

«Սրտանց շնորհավորում եմ ուկրաինացի ժողովրդին երկրի գլխավոր ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Հավերժ է վրաց և ուկրաինացի ժողովուրդների բարեկամությունը, ինչպես նաև արժեքը, որը մեր պետությունների հիմքն է՝ ազատությունը։

Ուզում եմ ուկրաինացի ժողովրդին մաղթել խաղաղություն և հաջողություններ ազատության համար մղվող պայքարում»,- ասել է Կախա Կալաձեն։

Նմանատիպ