Կախա Կալաձե. Սաակաշվիլիի ազատազրկումը չի վնասում երկրի հեղինակությանը, դա վկայում է այն մասին, որ ոչ ոք իրավունք չունի նրա նման վարվել բնակչության հետ
Կախա Կալաձե. Սաակաշվիլիի ազատազրկումը չի վնասում երկրի հեղինակությանը, դա վկայում է այն մասին, որ ոչ ոք իրավունք չունի նրա նման վարվել բնակչության հետ

«Երկրի հեղինակությանը վնաս են հասցնում Սահակաշվիլիի և նրա թիմի գործողությունները իշխանության ժամանակ»,- այսպես է արձագանքել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն լրատվամիջոցներին Միխեիլ Սաակաշվիլիի գործով Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունների մասին։

Մայրաքաղաքի քաղաքապետի խոսքով՝ օրենքի առաջ բոլորը հավասար են, և բոլորը պետք է պատասխան տան կատարած հանցագործության համար։

«Այն գործողությունները, որոնք Սահակաշվիլին և նրա թիմը արել են իշխանության ժամանակ, վնասում են երկրի հեղինակությանը։ Նախկին կառավարությունը , որը թշվառություն էր բերում բնակչությանը, քողարկվեց որպես ժողովրդավարություն, մարդկանց ստիպեցին հավատալ դրան։ Մարդը հանցանք է գործել, ով էլ լինի, բոլորս օրենքի առաջ հավասար ենք. Սա չի վնասում երկրի վարկանիշին, ընդհակառակը։ Սա վկայում է այն մասին, որ ոչ ոք իրավունք չունի երկրի բնակչության հետ վարվել այնպես, ինչպես Սահակաշվիլին ու նրա թիմն են վարվել տարիներ շարունակ»,- ասել է Կախա Կալաձեն։