Կախա Կալաձե. «Պրոգրես Բանկ»-ի գործով հետաքննությունը մեր նախաձեռնությամբ է ընթանում, ցավոք, կան մարդիկ, ովքեր շանտաժի են ենթարկում կոնկրետ անձանց՝ տարբեր հարցերով
Կախա Կալաձե. «Պրոգրես Բանկ»-ի գործով հետաքննությունը մեր նախաձեռնությամբ է ընթանում, ցավոք, կան մարդիկ, ովքեր շանտաժի են ենթարկում կոնկրետ անձանց՝ տարբեր հարցերով

«Քննիչ գործողությունները կապված են այն հանգամանքի հետ, որ, ցավոք, կան մարդիկ, ովքեր տարբեր հարցերով շանտաժի են ենթարկում որոշ անձանց, այդ պատճառով էլ սկսել է հետաքննություն, և բոլորը կստանան համապատասխան պատասխան», – այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ մեկնաբանելով «Պրոգրես բանկի» հետ կապված գործընթացները։

Նրա խոսքով՝ նա ձեռնպահ է մնում մանրամասներ հրապարակելուց, քանի որ քննությունը շարունակվում է։

«Դա որևէ քաղաքացու չի վերաբերում։ Քննիչ գործողությունները կապված են բացառապես այն հանգամանքի հետ, որ, ցավոք, կան մարդիկ, ովքեր տարբեր հարցերով շանտաժի են ենթարկում որոշ անձանց։ Քննությունը մեր նախաձեռնությամբ է սկսվել, և բոլորը ստանալու են իրենց արժանի պատասխանները», – նշել է Կալաձեն՝ ավելացնելով, որ հասարակությունը կտեղեկանա բոլոր մանրամասներին, ներառյալ՝ թե ինչն է քննության առարկա։

Լրագրողի հարցին՝ արդյոք նա պատրաստ է համագործակցել քննության հետ, Թբիլիսիի քաղաքապետն ասել է. «Տվյալ գործի հետ կապված ես համագործակցության որևէ հիմք չունեմ»։