Կախա Կալաձե - Մեր կողմից 12 կետանոց պլանը կիրականացվի մանրակրկիտ, իսկ «բարեկամների» վերաբերմունքը, եթե չազատեք Սաակաշվիլիին, կարգավիճակ չեք ստանա, վիրավորական է
Կախա Կալաձե - Մեր կողմից 12 կետանոց պլանը կիրականացվի մանրակրկիտ, իսկ «բարեկամների» վերաբերմունքը, եթե չազատեք Սաակաշվիլիին, կարգավիճակ չեք ստանա, վիրավորական է

Մենք տեսնում ենք, որ Եվրամիության որոշ ներկայացուցիչներ անընդհատ փորձում են նոր պատրվակներ գտնել՝ թեկնածուի կարգավիճակի հարցում մերժելու համար, ինչը շատ հիասթափեցնող է, այս վերաբերմունքը կտրականապես անընդունելի է,- ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն տեսաուղերձում։

Կալաձեի խոսքով, Վրաստանը մանրակրկիտ կկատարի այն հանձնարարականները, որոնք անհրաժեշտ են կարգավիճակ ստանալու համար։

«Եթե մենք խոսում ենք բարեկամության, գործընկերության մասին, ապա վստահ եմ, որ բոլոր իրեն հարգող մարդկանց համար, բոլոր նրանց համար, ովքեր սիրում են մեր հայրենիքը, սիրում են մեր երկիրը, այս վերաբերմունքն ու հայտարարությունները, օրինակ, այն, որ թեկնածուի կարգավիճակ տալը ուղղակիորեն կապում են Սաակաշվիլիի ազատ արձակման հետ, մեղմ ասած, վիրավորական է: Հետո ինչ իմաստ ուներ 12 կետից բաղկացած պլան կազմել, որը տրված էր որպես ուղեցույց, հետևեք այդ պլանին և ձեզ կարգավիճակ կտանք: Մեր կողմից այս ծրագիրը կիրականացվի մանրակրկիտ կերպով։ Ընդդիմությունը դրան չի մասնակցում, չնայած ուղղակի կոչերին, որ ընդդիմությունը պետք է ներգրավվի»,- ասել է Կալաձեն։

Կախա Կալաձեի խոսքով՝ ընդդիմությանը չի հետաքրքրում երկրի ապագան։

«Նրանց չի անհանգստացնում երկրի ապագան, եվրաինտեգրումը, տնտեսական հզորացումը, խաղաղությունը, մենք դա գիտենք։ Նրանց խնդիրն է ինչ-որ կերպ տիրանալ իշխանությանը ցանկացած միջոցներով՝ հեղաշրջում, առճակատում, հեղափոխություն և այլն։ Բայց ոչ մեկի մոտ ոչինչ չի ստացվի։ Իշխանափոխության քաղաքակիրթ ճանապարհը մեկն է՝ ընտրությունները: Մենք տեսնում ենք, որ Եվրամիության որոշ ներկայացուցիչներ անընդհատ փորձում են նոր պատրվակներ գտնել՝ թեկնածուի կարգավիճակի հարցում մերժելու համար, ինչը շատ հիասթափեցնող է, այս վերաբերմունքը կտրականապես անընդունելի է»,- ասել է Կալաձեն։