Կախա Կալաձե. Մենք ոչ մեկին հնարավորություն չենք տա կործանել երկիրը
Կախա Կալաձե. Մենք ոչ մեկին հնարավորություն չենք տա կործանել երկիրը

Մենք ոչ մեկին հնարավորություն չենք տա կործանել երկիրը,- ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Կալաձեի խոսքով, հանրահավաքում եղել են մարդիկ, ովքեր կարող են չկարողանալ տարբերել կոնկրետ կուսակցությանը կամ քաղաքական գործչին և չեն կարողացել ասել, թե որ քաղաքական կուսակցությունն է դա:

«Կային մարդիկ, ովքեր իսկապես անհանգստացած էին եվրոպական ապագայով։ Այս թեման նրանց համար կարմիր գիծ է ու նման մարդիկ Վրաստանում շատ են։ Այս ուղղությունը նույնպես շատ կարևոր է մեզ համար։ Նաև կար «Գիրչիի» երիտասարդական կազմակերպությունը, որը հատուկ դասընթացներ է անցնում, «Ազգային շարժման» երիտասարդները, «Ֆրանկլինի դպրոցը» և սա բավականին հետաքրքիր ուղղություն է։ Այս առնչությամբ առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրենք հանրությանը։ Երբ բախումները սկսվել են, եղել են մոլոտովի կոկտեյլներ, քարեր նետել։ Հատուկ ջոկատայինները նահանջում էին, անմիջապես վերադառնում և կրկին շարունակվում էր նույնը։ Այս ամենն արվել է միտումնավոր, որպեսզի որոշակի անկարգություններն ու առճակատումները խորանան, բայց մենք ոչ մեկին հնարավորություն չենք տա խառնել երկիրը»,- ասել է Կախա Կալաձեն «Imedi LIVE» հաղորդման ժամանակ։