Կախա Կալաձե. Մարկո Ռուբիոյի հայտարարությունը հաստատում է, որ USAID-ի միջոցով Վրաստան հոսող միջոցները բազմաթիվ հարցականներ են առաջացնում
Կախա Կալաձե. Մարկո Ռուբիոյի հայտարարությունը հաստատում է, որ USAID-ի միջոցով Վրաստան հոսող միջոցները բազմաթիվ հարցականներ են առաջացնում

Վրաստան մուտք գործող միջոցների մի փոքր մասն էր ուղղվում տարբեր նախագծերի ֆինանսավորմանը, իսկ իրականում դրանք ուղղվում էին քաղաքականության մեջ, երկրի ներքին գործընթացների կառավարմանը և ագրեսիվ խմբերի խրախուսմանը, – այս մասին հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ գնահատելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունը, որտեղ խոսվում է USAID-ի լուծարման մասին։

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է Կախա Կալաձեն, Մարկո Ռուբիոյի հայտարարությունը վկայում է այն մասին, որ Վրաստանում USAID-ի միջոցով մուտք գործած միջոցները բազմաթիվ հարցեր են առաջացնում։

«Հարցականի տակ դնելն անգամ ավելորդ է․ այդ միջոցները, որոնք Վրաստան էին մուտք գործում տարբեր միջազգային կազմակերպությունների միջոցով, թափանցի՞կ էին, թե՞ ոչ։ Այսօր արդեն բոլորի համար պարզ է, թե ինչ նպատակների էին դրանք ծառայում։ Մի փոքր մասը ուղղվում էր տարբեր նախագծերի ֆինանսավորմանը և այդ կերպ քողարկվում։ Իսկ իրականում դրանք ուղղված էին քաղաքականությանը, երկրի ներքին գործընթացների կառավարմանը, ագրեսիվ խմբերի խրախուսմանը, բևեռացման խորացմանը և հասարակության պառակտմանը։ Հենց այդ պատճառով էինք խոսում թափանցիկության անհրաժեշտության մասին, որպեսզի թե՛ պետությունը, թե՛ հասարակությունը իմանան, թե մեր երկիր մուտք գործող միջոցները տարբեր կազմակերպությունների միջոցով ինչ ուղղությամբ են ծախսվում։ Ռուբիոյի հայտարարությունն էլ վկայում է այդ մասին, որ տվյալ դեպքում USAID-ի միջոցով մուտք գործած միջոցները շատ հարցեր են առաջացնում», – նշել է Կախա Կալաձեն։