Կախա Կալաձե. Ղարիբաշվիլիի, Կալաձեի, Կոբախիձեի կադրեր չկան, կան «Վրացական երազանքի» կադրեր
Կախա Կալաձե. Ղարիբաշվիլիի, Կալաձեի, Կոբախիձեի կադրեր չկան, կան «Վրացական երազանքի» կադրեր

Ղարիբաշվիլիի, Կալաձեի, Կոբախիձեի կադրեր չկան, կան «Վրացական երազանքի» կադրեր,- այսպես է պատասխանել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն լրագրողի հարցին, ըստ որի կառավարությունում սկսվել են Ղարիբաշվիլիի կադրերի զտումները։

«Սա կատարյալ անհեթեթություն է։ Չկան Ղարիբաշվիլիի, Կալաձեի, Կոբախիձեի, Պետրեի, Պավլեի կադրեր, կան «Վրացական երազանքի» կադրեր։ Մենք մեկ թիմ ենք, որը կոչվում է «Վրացական երազանք – դեմոկրատական ​​Վրաստան», – ասել է Կախա Կալաձեն։

Ինչ վերաբերում է կառավարության փոփոխություններին, ապա Թբիլիսիի քաղաքապետն ասում է, որ սա նորմալ գործընթաց է, և որոշումը կայացնում է վարչապետը։

«Իրակլի Կոբախիձեն որոշում է, թե ում նշանակի եւ ինչ փոփոխություններ կատարի»։ Նա ամենից լավ գիտի, թե ինչ է պետք անել նախարարների կաբինետում և կառավարությունում»,- ասել է Կախա Կալաձեն։