Կախա Կալաձե - Չենք կարող թույլատրել կամայականորեն տեղադրեն բաց տեսակի սրճարաններ, մայթերով ոտքով տեղաշարժվելը անհնարին է դառնում
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն վերահսկողության քաղաքային ծառայությանը հանձնարարում է ակտիվ հաղորդակցություն բաց տեսակի սրճարանների սեփականատերերի հետ, համապատասխան թույլատվություն ստանալու և տեսքը կարգի բերելու նպատակով։
Այս մասին Կախա Կալաձեն խոսել է Թբիլիսիի կառավարության նիստի ժամանակ։
Ինչպես Կախա Կալաձեն է նշել, մայրաքաղաքի տեսքը պաշպանելու նպատակով վերահսկողության ծառայությունը ստուգում է այն օբյեկտները, որոնք կամայականորեն տեղադրել են բաց տեսակի սրճարաններ:
«Վերահսկիչ ծառայությունը կոչ է անում սրճարանների սեփականատերերին կարգավորել փաստաթղթերը, համապատասխան թույլատվություն ստանալու նպատակով դիմել քաղաքապետարանի գույքի կառավարման գործակալության և ճարտարապետական ծառայությանը: Իհարկե, մենք չենք կարող թույլ տալ կամայականորեն տեղադրել բաց տեսակի սրճարաններ, որոնցից շատերը աղավաղում են քաղաքի տեսքը և անհնարին դարձնում մայթերի վրայով տեղաշարժվելը: Հետևաբար վերահսկողության ծառայությանը ևս մեկ անգամ ուզում եմ դիմել և հանձնարարել, ակտիվ հաղորդակցություն այս մարդկանց հետ։ Մենք բոլորս այս քաղաքի զավակներն ենք, և բոլորս մեր ուղղությամբ հոգ ենք տանում քաղաքի զարգացման ու բարեկեցության համար։ Այն մարդիք, ովքեր սրճարաններ ունեն, նրանք այլ ուղղությամբ են հոգ տանում քաղաքի մասին, սա էլ է ողջունելի։ Մենք միայն ու միայն կարող ենք աջակցել , որ այս բիզնեսը զարգանա։ Ամեն ինչ պետք է լինի կարգ ու կանոնի սահմաններում։ Վերահսկողության ծառայությանը ուզում եմ ասել, այս ամենը կարգավորել։ Առաջին հերթին սրճարանների սեփականատերերը պետք է լինեն հետաքրքրված, որ կարգավորված լինի ամեն ինչ, հատկապես քաղաքի տեսքը» հայտարարել է Կախա Կալաձփն։