Կախա Կալաձե. Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սաակաշվիլիին, ոչ ոք չէր կարողանա նման իրավիճակի մեջ դնել սեփական կուսակցությունը և թեկնածուին, նա այս քայլով կուսակցությունը զրոյացրեց և, ցավոք, սեփական թեկնածուին ևս
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սաակաշվիլիին, ոչ ոք չէր կարողանա նման իրավիճակի մեջ դնել սեփական կուսակցությունը և թեկնածուին, նա այս քայլով կուսակցությունը զրոյացրեց և, ցավոք, սեփական թեկնածուին ևս, – ասել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Նա ասաց, որ տարածված տեսանյութերը հասարակությանը մոլորեցնելու փորձ են:
«Ես ուզում են շնորհակալություն հայտնել Միխեիլ Սաակաշվիլիին: Ոչ ոք չէր կարողանա նման իրավիճակի մեջ դնել սեփական կուսակցությունը: Շատ շնորհակալ եմ դրա համար: Մնացածը վաղը, սպասենք ընտրություններին: Ամեն ինչ հանգիստ կլինի: Ոչ ոք չէր կարողանա նման իրավիճակի մեջ դնել սեփական կուսակցությանը և թեկնածուին, նա այս քայլով կուսակցությունը զրոյացրեց և, ցավոք, սեփական թեկնածուին ևս: Դա հանրությանը մոլորեցնելու փորձ էր, իբր Միշան Բաթումիում է: Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ այս քայլով նա զրոյացրեց իր կուսակցությունը և, ցավոք, իր թեկնածուին», – ասաց Կախա Կալաձեն:
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր խորհրդի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր առավոտյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ նա անօրինական կերպով է մուտք գործել երկիր և արդեն Վրաստանում է:
Միխեիլ Սաակաշվիլին հրապարակել է նաև մեկ այլ տեսանյութ, որտեղ ասում է, որ գտնվում է Բաթումիում:
Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի Վրաստան ժամանման վերաբերյալ Վրաստանի ներքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ Սաակաշվիլին չի հատել Վրաստանի սահմանը: Ըստ ՆԳՆ-ի, նա չի լքել Ուկրաինայի պետական սահմանը: