Կախա Կալաձե. Ապրիլի 9-ը ևս մեկ անգամ մեզ կհիշեցնի մեր միասնության ուժը, որը մենք պետք է ուղղենք երկրի զարգացմանն ու ինտեգրմանը
Կախա Կալաձե. Ապրիլի 9-ը ևս մեկ անգամ մեզ կհիշեցնի մեր միասնության ուժը, որը մենք պետք է ուղղենք երկրի զարգացմանն ու ինտեգրմանը

Ապրիլի 9-ը Վրաստանի նորագույն պատմության ողբերգական ամսաթվերից է։ Մյուս կողմից՝ այս օրը ազգի զարթոնքի, միասնության, ազատության համար պայքարի խորհրդանիշն է, այս մասին սոցցանցում գրում է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ ապրիլի 9-ի ողբերգության 35-րդ տարելիցի կապակցությամբ։

Կալաձեի խոսքով, ապրիլի 9-ը մեզ ևս մեկ անգամ կհիշեցնի միասնության ուժը, որը մենք պետք է ուղղենք երկրի զարգացմանն ու ինտեգրմանը։

«Վրաստանն անկախություն ձեռք բերեց այս ողբերգությունից ուղիղ երկու տարի անց։

Մենք խոնարհվում ենք ապրիլի 9-ին զոհվածների հիշատակի առաջ և միևնույն ժամանակ սերունդներին կփոխանցենք, թե ինչպես այս օրը միավորեց ողջ Վրաստանը, մեկ բռունցք արեց հանուն ընդհանուր նպատակի, նվիրական գաղափարի՝ անկախության համար։

Այս ամսաթիվը ևս մեկ անգամ մեզ կհիշեցնի մեր միասնության ուժը, որը մենք պետք է ուղղենք երկրի զարգացմանն ու ամրապնդմանը»,- գրել է Կախա Կալաձեն։

Թբիլիսիի քաղաքապետը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, նախարարների կաբինետի և կառավարման թիմի այլ անդամների հետ հարգանքի տուրք է մատուցել ապրիլի 9-ի ողբերգության զոհերի հիշատակին։