Կախա Կալաձե. Անհայրենիք դավաճանները դրսից են ֆինանսավորվել, որպեսզի վարկաբեկեն Պատրիարքարանն ու եկեղեցին, սակայն նրանց մոտ ոչինչ չստացվեց
Կախա Կալաձե. Անհայրենիք դավաճանները դրսից են ֆինանսավորվել, որպեսզի վարկաբեկեն Պատրիարքարանն ու եկեղեցին, սակայն նրանց մոտ ոչինչ չստացվեց

Անհայրენիք դավաճանները տարիներ շարունակ գումար են ստացել, որպեսզի վարկաբեկեն Պատրիարքարանը, Պատրիարքին և եկեղեցին, սակայն նրանց մոտ ոչինչ չստացվեց. այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Նրա խոսքով՝ հասարակությունը լավ տեսնում և գնահատում է, թե ով է կանգնած այդ ամենի թիկունքում։

«Տեսնում եք, թե ումից է հնչում քննադատությունը՝ անհայրենիք դավաճանների և գործակալների կողմից, մարդկանց, ովքեր ուղղակիորեն հակադրվում են մեր Պատրիարքարանին։ Տարիներ շարունակ ներգրավված են եղել դրանում, գումար են ստացել, դրսից են ֆինանսավորվել, որպեսզի վարկաբեկեն Պատրիարքարանը, Պատրիարքին, եկեղեցին, բայց, իհարկե, նրանց մոտ ոչինչ չստացվեց։ Ժողովուրդն ամեն ինչ շատ լավ տեսնում է, զգում և գնահատում։ Լավ գիտենք, թե ով է կանգնած այս ամենի հետևում։ Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես հարկավոր է մեր երկրին ու հավատքին», – հայտարարել է Կախա կալաձեն։