Կախա Կալաձե. Ամոթալի է, որ կոնկրետ հանցագործ Զուրաբ Ադեիշվիլին այցելում է եվրոպական տարբեր կառույցներ, մեր երկիրն ու ժողովուրդը հարգանքի են արժանի

16:48, 03.04.2024

«Ամոթալի է, որ կոնկրետ հանցագործը այցելում է եվրոպական տարբեր հաստատություններ»,- այս մասին ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ի պատասխան Արդարադատության նախկին նախարար, ներկայումս մեղադրյալ Զուրաբ Ադեիշվիլիի վերաբերյալ լրագրողի հարցին։

«Ամոթալի է, որ կոնկրետ հանցագործը շրջում է եվրոպական տարբեր կառույցներում։ Սա ամենաբարդ թեման է, քանի որ նա ամենածանր հանցագործությունն է արել օրենքի ու ժողովրդի առչև։ Եվրոպան դարձել է հանցագործների մի տեսակ ապաստան: Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ մեր երկիրն ու ժողովուրդն արժանի են հարգանքի»,- ասել է Կախա Կալաձեն։

Նմանատիպ