Կախա Իմնաձե. ՄԱԿ-ի այս տարվա բանաձևը դարձել է առավել ծանրակշիռ, քանի որ այն նախաձեռնվել է ոչ միայն Վրաստանի, այլև երկրների խմբի կողմից
ՄԱԿ-ի այս տարվա բանաձևը դարձել է առավել ծանրակշիռ, քանի որ այն նախաձեռնվել է ոչ միայն Վրաստանի, այլև երկրների խմբի կողմից,- այս մասին ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Կախա Իմնաձեն Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից Աբխազիայից և Ցխինվալիի շրջանից փախստականների կարգավիճակի մասին ընդունված բանաձևը մեկնաբանելիս:
Նրա խոսքով, ՄԱԿ-ում Աբխազիայից և Ցխինվալիի շրջանից փախստականների կարգավիճակի մասին բանաձևին չեն աջակցել այն պետությունները, որոնք գտնվում են խնդրահարույց իրավիճակում և իհարկե, արբանյակային երկրները, որոնք կցված են Ռուսաստանին:
«Հատկանշական է, որ այս տարի ՄԱԿ-ի անդամ երկրներին առաջին անգամ տրվել է հնարավորություն՝ դառնալ բանաձևի համահեղինակներ և այդ ճանապարհով առավել ակտիվ ներգրավվել այս կարևոր հարցի լուծմանն ուղղված համընդհանուր ջանքերին: Աշխարհի տարբեր տարածաշրջաններից բանաձևի համահովանավորների շարքերին է միացել ՄԱԿ-ի 45 երկիր: Համապատասխանաբար, այս տարվա բանաձևը ոչ միայն Վրաստանի, այլև 45 երկրների համատեղ նախաձեռնություն է: Համահովանավորությամբ նշված բանաձևը դարձել է առավել ծանրակշիռ»,- նշված է Վրաստանի արտաքին գործերի գերատեսչության տեղեկությունում»,- հայտարարել է Իմնաձեն:
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը 73-րդ նստաշրջանի շրջանակներում ընդունել է Վրաստանի և 45 երկրների կողմից նախաձեռնած բանաձևը «Աբխազիայից (Վրաստան) և Ցխինվալիի շրջանից/Հարավային Օսեթիա (Վրաստան) բռնի տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին»: Փաստաթղթին աջակցել են 79 ձայնով՝ դեմ է եղել 15-ը: