Կատարի միջնորդությամբ շարունակվում են բանակցությունները Իսրայել-ՀԱՄԱՍ համաձայնագրի շուրջ, որը ներառում է Գազայից 50 քաղաքացիների ազատ արձակում՝ եռօրյա հրադադարի դիմաց
Կատարի միջնորդները շարունակում են բանակցել ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև համաձայնության շուրջ, որը ներառում է Գազայի հատվածից մոտ 50 խաղաղ բնակիչների ազատ արձակում՝ եռօրյա հրադադարի դիմաց,- հաղորդում է «Reuters»-ը:
Համաձայնությունը, որը բանակցվում և համաձայնեցվում է ԱՄՆ-ի հետ, նախատեսում է նաև իսրայելական բանտերից մի քանի պաղեստինցի կանանց և երեխաների ազատ արձակում և Գազային հումանիտար օգնության ավելացում:
«Reuters»-ի փոխանցմամբ՝ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է համաձայնագրի ընդհանուր ուրվագծին, իսկ Իսրայելը՝ ոչ, և Կատարը դեռևս բանակցություններ է վարում մանրամասների շուրջ։ Հայտնի չէ, թե համաձայնագրի շրջանակներում քանի պաղեստինցի կանանց և երեխաների Իսրայելը ազատ կարձակի բանտերից։
Ինչպես գրում են լրատվամիջոցները, արտաքին քաղաքական հավակնոտ նպատակներ ունեցող Կատարը ուղիղ կապ ունի ՀԱՄԱՍ-ի ու Իսրայելի հետ։